ազատ
Արտաքին տեսք
Հայերեն
- ՄՀԱ՝ [ɑˈzɑt]
Դասական ուղղագրութեամբ՝ ազատ
վանկեր՝ ա•զատ
ազատ1
[խմբագրել]Ստուգաբանություն
[խմբագրել]Փոխառություն է իրանական աղբյուրից. ավեստերեն՝ āzāta-, միջին պարսկերեն՝ āzāt, պարսկերեն՝ āzād
Ածական
[խմբագրել]- ուրիշի կամքից կախում չունեցող, ինքնիշխան ◆ Ավելի լավ է ազատ մեռնենք, քան ստրուկ ապրենք։ (Մուրացան)
- պատասխանատվությունից՝ հարկադրանքից՝ արգելքներից զերծ
- որևէ բանով չկաշկանդված
- պաշտոնական զբաղմունքներից զերծ ◆ Նա այս ժամին ազատ է։
- անմասն, զերծ
- թափուր, չզբաղեցրած ◆ Արի հրավիրենք, որ մեր տանը մնա, ազատ տեղ հո շատ ունենք։ (Նար-Դոս)
- անկաշկանդ՝ համարձակ՝ աներկյուղ ◆ Լավ է ազատ լաց ըլնիլը, քանց դարդ տանիլն անմռունչ։ Հովհաննես Հովհաննիսյան
- ընդարձակ, լայնարձակ ◆ Հորիզոնները հրդեհվում էին իրենց ամայի, ազատ ափերում։ (Ավետիք Իսահակյան)
- արձակ (զգեստի մասին)
- առանց հսկողության թողնված ◆ Ա՜յ երկիրը… ապրանքդ ազատ բաց թող ու գնա քու գործին։ Հովհաննես Թումանյան
- ազատության մեջ գտնվող, չձերբակալված ◆ Մին էր ինձ համար, ազատ թե բանտում։ Հովհաննես Թումանյան
- չամուսնացած, ամուրի ◆ Ազատ մարդ եմ, ամուրի։ Հովհաննես Թումանյան
- սիրած կամ նշանած չունեցող
Կաղապար:մրնմ այս հրամանով պետք է կանգնել անկաշկանդ, թուլացնել ծնկում աջ կամ ձախ ոտքը առանց տեղաշարժվելու, չխոսել և չթուլացնել ուշադրությունը
Մակբայ
[խմբագրել]- ազատորեն
Գոյական
[խմբագրել]- (բնստ․) ազատություն
Հոմանիշներ
[խմբագրել]- ինքնագլուխ, ինքնակամ, կամազատ
- անկաշկանդ, անբռնադատ, անշղթա, (փխբ․) ինչպես ձուկը ջրում
- անարգել, անխափան
- անկախ, ինքնիշխան, ինքնվար, ինքնօրեն
- թափուր, բաց, անզբաղ, պարապ
Արտահայտություններ
[խմբագրել]- ազատ բանատողեր (գրկն․) - բանաստեղծական տողի հատածների անհավասար քանակությամբ վանկա-շեշտային բանատողեր
- ազատ զբաղմունք (հնց․) - հոնորարային մտավոր աշխատանքով ապրողների (գրողների, բժիշկների, իրավաբանների և այլն) զբաղմունքը
- ազատ ոճ (սպորտ․) - կամովին ընտրվող մարզաձև
- ազատ ոտանավոր (գրկն․) - տողերի շեշտված և անշեշտ վանկերի կամայական քանակով ու հարաբերակցությամբ ոտանավոր
- ազատ վարժություններ (սպորտ․) - առանց գործիքների մարմնամարզական վարժություններ
- ազատ ունկնդիր - բուհական դասախոսությունների և այլ կարգի պարապունքների մասնակցելու թույլտվություն ունեցող, բայց որպես ուսանող չգրանցված և ուսանողական իրավունքներից չօգտվող անձ
- ազատ օդ
- թարմ՝ մաքուր օդ
- բաց՝ ընդարձակ օդային տարածություն
- ազատ առևտուր
- ազատ արձակել
- ազատ թարգմանություն
- ազատ ժամանակ
- ազատ խոսել, կարդալ
- ազատ հագուստ
- ազատ մասնագիտություն
- ազատ մասնագիտության տեր մարդ
- ազատ մուտք
- ազատ շարժուձև
- ազատ շունչ քաշել
- ազատ վարժություններ
- ազատ վարքագիծ
- ազատ փող
- ազատ քաղաքականություն
- հարկերից՝ պարտականություններից ազատ
- խոչընդոտներից՝ արգելքներից ազատ
- որևէ բանից ազատ
- ճանապարհն ազատ է
Թարգմանություններ
[խմբագրել]ազատ | |
անկախ | |
ազատության մեջ | |
տարածության մասին | |
չզբաղեցրած | |
անբռնազբոսիկ | |
քիմիական | |
ազատ2
[խմբագրել]Գոյական
[խմբագրել]- (պատմ․) ազնվական
- ազատի՝ ազնվականի արտոնություններ վայելող մարդ
Հոմանիշներ
[խմբագրել]- ազնվական, ազնվազարմ, ազնվատոհմիկ, ազնաուր (ազնավուր), ազնվորդի, պայազատ, թարխան
Ի արտաքին հոլովում | ||
Եզակի թիվ | Հոգնակի թիվ | |
Ուղղ. | ազատ(ը) | ազատներ(ը) |
Սեռ. | ազատի | ազատների |
Տր. | ազատին | ազատներին |
Հայց. | ազատի(ն) | ազատների(ն) |
Բաց. | ազատից | ազատներից |
Գործ. | ազատով | ազատներով |
Ներգ. | (ազատում) | (ազատներում) |
Աղբյուրներ
[խմբագրել]- Էդուարդ Բագրատի Աղայան, Արդի հայերենի բացատրական բառարան, Երևան, «Հայաստան», 1976։
- Հրաչյա Աճառյանի անվան Լեզվի Ինստիտուտ, Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1969։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1967։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարան, Երևան, «Երևանի Պետական Համալսարան», 2009։
- Սերգեյ Աշոտի Գալստյան, Դպրոցական բառակազմական բառարան (Դպրոցական մատենաշար) (խմբ. Հովհաննես Զաքարյան), Երևան, ««Զանգակ-97» հրատարակչություն», 2011 — 230 էջ, ISBN 978-99941-1-933-2։
- Կ․ Կ․ Բաբայան, Մարմնամարզական տերմինների տեղեկատու բառարան («Հայաստան» հրատարակչություն), Երևան, 1985 — 184 էջ։
Կատեգորիաներ:
- Ձայնային ֆայլերով հայերեն բառահոդվածներ
- Հայերեն բառեր
- Քաղվածք/Մուրացան
- Քաղվածք/Նար-Դոս
- Քաղվածք/Հովհաննես Հովհաննիսյան
- Քաղվածք/Ավետիք Իսահակյան
- Քաղվածք/Հովհաննես Թումանյան
- Հայերեն բառեր բանաստեղծական իմաստով
- Հայերեն բառեր փոխաբերական իմաստով
- Հայերեն բառեր գրականագիտական իմաստով
- Հայերեն բառեր հնացած իմաստով
- Հայերեն բառեր սպորտային իմաստով
- Հայերեն բառեր պատմական իմաստով
- Բառեր «Արդի հայերենի բացատրական բառարան» գրքից
- Բառեր «Մարմնամարզական տերմինների տեղեկատու բառարան» գրքից
- Հայերեն ածականներ
- Հայերեն մակբայներ
- Հայերեն գոյականներ