Ուելսերեն
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Ուելսերեն | |
---|---|
Տեսակ | լեզու և կենդանի լեզու |
Ենթադաս | Բրետոնական լեզուներ[1] և Western Brittonic? |
Երկրներ | Միացյալ Թագավորություն[2] և Արգենտինա[3] |
Խոսողների քանակ | 724 000 մարդ |
Վերահսկող կազմակերպություն | Welsh Language Board? և Welsh Language Commissioner? |
ՅՈՒՆԵՍԿՕ-ի լեզվի կարգավիճակ | խոցելի[4] |
Գրերի համակարգ | լատինական այբուբեն |
IETF | cy |
ISO 639-1 | cy |
ISO 639-2 | cym և wel |
ISO 639-3 | cym |
Welsh language Վիքիպահեստում |
Ուելսերեն (կիմրերեն) (ինքնանվանում՝ Cymraeg) կամ ուելսերեն (ուելշերեն), հնդեվրոպական լեզվաընտանիքի կելտական լեզվախմբի լեզու։ Ուելսերեն խոսում են ընդհանուր առմամբ 580 000 մարդ։ Ուելսերեն խոսում են Ուելսում, Արգենտինայում, Անգլիայում, Միացյալ Նահանգներում, Ավստրալիայում, Նոր Զելանդիայում[5]։
Ուելսերենը չի մտնում աշխարհի տարածված լեզուների դասակարգման մեջ։
Ուելսերեն (Cymraeg կամ y Gymraeg, արտասանվում է Կաղապար:IPA-cy) կելտական լեզուների բրիտոնյան ճյուղի լեզուներից մեկը, որով խոսում են Ուելսի տեղաբնիկ ժողովրդի ներկայացուցիչները, ինչպես նաև որոշ մարդի Անգլիայում, և ոմանք Ի Վլադֆա-ում (ուելսյան կամ ուելսական գաղութ Արգենտինայի, Չոբուտ նահանգում)[6]։ Պատմականորեն այն հայտնի է անգլերենում որպես ՛՛բրիտանական լեզու կամ "the British tongue"[7], ՛՛կամբրյան կամ քամբրյան լեզու՝ "Cambrian"[8], ՛՛կամբրիկ՛՛ կամ ՛՛քեմբրյան՛՛ լեզու՝ "Cambric"[9] նաև՝ ՛՛կյումրիկ՛՛ կամ կյումրիյան լեզու՝ "Cymric"[10]։
Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության 2011 թվականի մարդահամարի համաձայն՝ Ուելսում կան 3 միլիոն 100 հազար բնակիչներ։ Նրանցից 73%-ը, այսինքն՝ 2 միլիոն 200 հազարը չունեն Ուելսի լեզվով կամ ուելսերենով խոսելու հմտություններ։ Բնակչության 25%-ը այդ երկրից չէ։ Ուելսի 3-տարեկանից բարձր տարիքի տեղաբնիկներից միայն 19%-ն է, այսինքն 562 հազար մարդ, ովքեր ունակ են խոսելու ուելսերեն, իսկ նրանցից 77%-ը՝ ունակ են նաև կարդալու և գրելու ուելսերեն։ Այսպիսով բանավոր և գրավոր ուելսերենին տիրապետում է ուելսերից կամ ուելսցիներից 431 հազարը – այսինքն՝ Ուելսի ամբողջ բնակչության 15%-ը)[11]։ Սա կարող է համեմատվել 2001 թվականի մարդահամարի հետ, ըստ որի ուելսերեն խոսելու ունակ էր բնակչության 20,8%-ը, այսինքն՝ 582 հազար մարդ[12]։ 2004-2006 թվականներին անցկացված դիտումները ցույց են տվել, որ ուելսերեն խոսողների 57%-ը կամ 315 հազար մարդ իրենք իրենց հմուտ են համարել գրավոր ուելսերենում[13]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուելսերենը ծագում է մ. թ. 6-րդ դարում ընդհանուր բրիտոներենից, որը այժմ կենդանի լեզուների՝ ուելսերենի, բրետոներենի, կոռներենի, ինչպես նաև անհետացած կամ մեռած կումբրերենի ընդհանուր նախամայրն է։
Աշխարհագրական սփռումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուելսերենը շարունակաբար խոսվել է Ուելսում ամբողջ գրանցված պատմության ընթացքում, բայց 1911 թվականին այն դարձավ փոքրամասնության լեզու, որը խոսվում էր բնակչության միայն 43,5%-ի կողմից[14]։ Թեպետ այս անկումը շարունակվեց հաջորդ տասնամյակներույ, այնուամենայնիվ, այդ լեզուն չմեռավ։ 21-րդ դարի սկզբներին ուելսերեն պոսողների թվաքանակը դարձյալ սկսեց աճել։ 2004 թվականին ի հայտ եակվ, որ Ուելսի բնակչության 21,7%-ը խոսում է ուելսերեն[15]։ Եթե համեմատելու լինենք 20,8%-ի հետ, որը արձանագրվել էր 2001 թվականի մարդահամարով և 18,5%-ի հետ, որն ի հայտ էր եկել 1991 թվականին, ապա վերընթացն ակնհայտ էր։ Սակայն 2011 թվականի մարդահամարը, այնուամենայնիվ, ցույց տվեց, որ տեղի է ունեցել փոքր-ինչ նվազում՝ ուելսերենով այդ թվականին խոսում էր 562 հազար մարդ կամ բնակչության 19%-ը[16]։ Մարդահամարը նաև ի հայտ բերեց "մեծ անկում" խոսողների թվում՝ ուելսերեն խոսող կենտրոնական շրջաններում, որտեղ ուելսախոսների թվաքանակը՝ առաջին անգամը լինելով, 50%-ից նվազեց. դրանք են Ցերեդիգոն՝ Ceredigion և Քարմաթենշայր՝ Carmarthenshire կոմսությունները[17]։
Պաշտոնական կարգավիճակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թեպետ ուելսերենը փոքրամասնության լեզու է, նրա նկատմամբ աջակցությունը 20-րդ դարի երկրորդ կեսին սկսեց աճել, միաժամանակ աճում էր նաև ՛՛՛Ուելսական ազգայնականների քաղաքական կուսակցությունը՛՛՛։
Ուելսերենի օգտագործումը Եվամիությունում
[խմբագրել | խմբագրել կոդը]2008 թվականի նոյեմբերին, ուելսերենը առաջին անգամ օգտագործվել է Եվրամիության Նախարարների խորհրդի նիստի ժամանակ[18]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Archaeology and Language: The Puzzle of Indo-European Origins — Pimlico, 1998. — P. 68. — ISBN 0-7126-6612-5
- ↑ ScriptSource - United Kingdom
- ↑ ScriptSource - Argentina
- ↑ Անհետացման եզրին գտնվող աշխարհի լեզուների ատլաս
- ↑ Կելտական լեզուներ Հայկական Սովետական հանրագիտարան, հատոր 5, Երևան. 1979
- ↑ «Taking Tea and Tortes With the Welsh In Distant Argentina». The New York Times. 2005 թ․ ապրիլի 3. Վերցված է 2010 թ․ ապրիլի 6-ին.
- ↑ Roberts, Peter (1998), «Wales and the British Inheritance», in Bradshaw, Brendan; Roberts, Peter (eds.), British Consciousness and Identity: The Making of Britain, 1533-1707, Cambridge: Cambridge University Press, էջ 24
- ↑ Nolan, Edward Henry. Great Britain As It Is (1859). p.47
- ↑ Jackson,John. Chronological Antiquities (1752). p.143
- ↑ D. Walter Thomas, Edward Hughes. The Cymric language (1879)
- ↑ «Office for National Statistics 2012 report». Ons.gov.uk. 2012 թ․ դեկտեմբերի 11. Վերցված է 2014 թ․ փետրվարի 27-ին.
- ↑ Census 2001, Report on the Welsh language (PDF)
- ↑ The Welsh Language Surveys of 2004-06 (PDF)
- ↑ «The Industrial Revolution». Wales History. BBC. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 30-ին.
- ↑ «2004 Welsh Language Use Survey: the report» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 5-ին.
- ↑ «2011 Census: Key Statistics for Wales, March 2011». ONS. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 12-ին.
- ↑ «2011 Census: Number of Welsh speakers falling». BBC. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 12-ին.
- ↑ David Williamson. «Walesonline.co.uk». Walesonline.co.uk. Վերցված է 2010 թ․ մայիսի 23-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուելսերեն» հոդվածին։ |
|