Բուդայի ամրոց
Տեսակ | դղյակ, տեսարժան վայր և պալատ |
---|---|
Երկիր | Հունգարիա[1] |
Տեղագրություն | Բուդապեշտի I շրջան |
Ճարտարապետական ոճ | Գոթական ճարտարապետություն, վերածննդի ճարտարապետություն և բարոկկո ճարտարապետություն |
Մակերես | 4,73 կմ² |
Կազմված է | Saint Stephen’s Hall? |
Մասն է | Budapest, including the Banks of the Danube, the Buda Castle Quarter and Andrássy Avenue? |
Բնակիչ | Բելա IV, Սիգիզմունդ I, Միկլոշ Հորթի, Մատյաշ Հունյադի, Ֆրանց Յոզեֆ I և Andrew III of Hungary? |
Օգտագործվում է | թանգարան |
Ճարտարապետ | Jean-Nicolas Jadot de Ville-Issey?, Միկլոշ Իբլ և Alajos Hauszmann? |
Իրադարձություններ | ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում փոփոխություն |
Ժառանգության կարգավիճակ | Համաշխարհային ժառանգություն |
Պաշտոնական կայք |
Բուդայի ամրոց (հունգ.՝ Budai Vár), ամրոց Բուդապեշտում, հունգարացի արքաների նստավայրը։ Ամրոց կարելի է հասնել Շիկլո ֆունիկուլյորով (հունգ.՝ Budavári Sikló) և Կալման Սելի հրապարակից № 16 ավտոբուսով։ 1987 թվականին Բուդայի ամրոցը և Անդրաշի պողոտան ընդգրկվել են ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում[2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներկայիս ամրոցի տեղում արքայական առաջին նստավայրը կառուցվել է 1247-1265 թվականների միջակայքում Բելա IV արքայի կողմից։
Ներկայիս ամրոցի ամենահին հատվածը կառուցվել է 14-րդ դարում Սլավոնիայի հերցոգ Ստեֆանի կոմից, որը Լայոշ Մեծ արքայի կրտսեր եղբայրն էր։
Սիգիզմունդ I արքայի օրոք ամրոցը զգալիորեն ընդարձակվել է և ուշ միջնադարի ամենամեծ ամրոցը դարձել։
Մոհաչեի ճակատամարտից հետո 1526 թվականին Հունգարիայի թագավորությունը դադարել է գոյություն ունենալուց, և թուրքերն անարգել գրավել են այն։ Քաղաքի գերմանացի ու հունգարացի բնիկ բնակչության մեծ մասը արտագաղթել է, Օսմանյան Հունգարիայում ամրոցի համալիրը օգտագործվել է որպես զորանոց և ձիանոց, իսկ շինությունների մի մասը մնացել է դատարկ[3]։
Ամրոցի միջնադարյան կառույցներից շատերը ոչնչացվել են 1686 թվականին, երբ Սրբազան դաշինքի դաշնակից զորքերը պաշարել են այն Բուդայի ազատագրման ժամանակ․ դա Թուրքական մեծ պատերազմի մի դրվագն է[4]։
1715 թվականին Կառլ VI կայսրը հրամայել է ամրոցի տարածքը մաքրել ավերակներից և սկսել է նոր համալիրի շինարարությունը։ 1749 թվականին արքյական նոր ամրոցի շինարարությունն ավարտին է հասել։
1849 թվականի մայիսի 4-ին հունգարական հեղափոխական բանակը Արթուր Գյորգեյի ղեկավարությամբ պաշարել է Բուդան, ամրոցը գրավվել է, սակայն Թագավորական պալատն ամբողջովին այրվել է։
Հունգարական հեղափոխությունից հետո 1850-1856 թվականներին պալատը վերակագնվել է։ 1867 թվականին, երբ կնքվել է Ավստրո-հունգարական համաձայնագիրը, կայսր Ֆրանց Յոզեֆը ամրոցում օծվել է Հունգարիայի թագավոր։
19-րդ դարում ինքնավար հունգարական կառավարությունը որոշում է ընդունել Թագավորական նոր պալատի կառուցման մասին, որը չէր զիջելու ժամանակի եվրոպական միապետներից և ոչ մեկի նստավայրին։ Շինարարությունը շարունակվել է մոտ 40 տարի՝ 1875-1912 թվականներին։ 1912 թվականին պաշտոնական բացումից հետո այն դարձել է հունգարական ամենից ճանաչված կառույցը, որը խորհրդանշում էր նոր դարի մուտքը։
Հաբսբուրգների անկումից հետո 1920 թվականին Թագավորական պալատը դարձել է Հունգարիայի կառավարիչ Հորթի Միկլոշի նստավայրը։
1944 թվականին, երբ խորհրդային զորքերը գրավել են Բուդապեշտը, ամրոցը դարձել է ֆաշիստական զորքերի դիմադրության վերջին կետը։ Ծանր մարտերի հետևանքով այն կրկին վերածվել է ավերակների։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո ամրոցի տարածքում հնագիտական որոշակի պեղումներ են կատարվել, որպեսզի վերականգնվեն միջնադարյան որոշ շինություններ։ Արդյունքում բացահայտվել են Սիգիզմունդի ժամանակաշրջանի մի քանի կառույցներ։ Միջնադարյան ամրությունների մասշտաբային վերակառուցումը փոխել է ժամանակակից Բուդապեշտի կերպարանքը։ Վերակակառուցման ծրագիրը հաջողվել է, քանի որ հաջողվել է միջնադարյան կառույցները համադրել ամրոցի ժամանակակից հատակագծին։
Քանի որ Հունգարիայի կոմունիստական կառավարությունը Թագավորական պալատը համարում էր նախկին ռեժիմի խորհրդանիշ, այն ենթարկվել է բարբարոսական վերակառուցման․ ճարտարապետական արժեքավոր շատ տարրեր հեռացվել են կամ պատերազմից հետո նախկին տեսքով չեն վերականգնվել։ Ամրոցն իր թանգարաններով (Հունգարիայի ազգային պատկերասրահ, Բուդապեշտի պատմության թանգարան) և Ազգային գրադարանի տնով դարձել է Բուդապեշտի մշակութային կենտրոնը։
Պալատն ամբողջովին վերականգնվել է 1966 թվականին, իսկ ամրոցի ինտերիերը՝ միայն 1980 թվականին։
2006 թվականի մարտին Հունգարիայի մշակութային ժառանգության ազգային ֆոնդը նախագծել է ամրոցի երկարաժամկետ զարգացման հեռանկարային պլանը։ Հետազոտությունների արդյունքներով հաստատվում է, որ 1952-1966 թվականների հետպատերազմյան վերականգնումը ամրոցի շատ տարրերի անվերադարձ կորստի է հանգեցրել[5]։ Առաջարկվել է վերականգնել համալիրի կորսված մասերը, սակայն դրա վերաբերյալ վերջնական որոշում չի կայացվել[6]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Իշտվան I-ի արձանը
-
Հունգարական գինիների տուն
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ «Budapest, including the Banks of the Danube, the Buda Castle Quarter and Andrássy Avenue – UNESCO World Heritage Centre». UNESCO. Վերցված է 2012 թ․ ապրիլի 16-ին.
- ↑ Oliver A. I. Botar : From European Capital to Ottoman Outpost: The Decline of Buda in the Sixteenth Century, (1987, Spring) LINK: [1]
- ↑ Andrew Wheatcroft (2010). The Enemy at the Gate: Habsburgs, Ottomans, and the Battle for Europe. Basic Books. էջ 206. ISBN 9780465020812.(չաշխատող հղում)
- ↑ «Népszabadság – Papíron szép a Vár jövője». nol.hu. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 19-ին.
- ↑ «Nemzeti Fejlesztési Ügynökség». Nfu.hu. 2007 թ․ հուլիսի 25. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 19-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- А. Сегеди Будайская крепость // Будапешт. Жемчужина Дуная / под ред. И. В. Осанова. — М.: Вече, 2012. — С. 128—131. — 320 с. — 2000 экз. — ISBN 978-5-9533-5872-9
- https://free-budapest-tours.com/history-of-the-budapest-castle/ (En)
- http://budacastlebudapest.com/buildings/ (En)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բուդայի ամրոց» հոդվածին։ |
|